Ինձ համար պար էի բեմադրում, մեկ էլ հոպ` երգն անջատեցին․ փոքրիկ Միլայի հերթական զվարճալի տեսանյութը

Սիլվա Հակոբյանի դստրիկի մասնակցությամբ զվարճալի տեսնյութերի պակաս համացանցում չկա։ Վերջերս Սիլվան իր ու դստեր անունից սրտանց շնորհակալություն էր հայտնել իրեն ու դստերն ուղղված այն ջերմ սիրո ու հարգանքի համար, որ տալիս են անծանոթ երկրպագուները։

Սիլվան մշտապես և գրեթե ամենուր փոքրիկ Միլայի ուղեկցությամբ է, իսկ Միլան քայլող տոն է, ուստի մայրիկը բազմաթիվ ֆիքսելու կադրեր է ունենում, որոնք հայտնվում են համացանցում՝ արժանանալով ջերմ վերաբերմունքի։

Ըստ ամենայնի՝ Միլայի համար հանրային սերը դարձել է սովորական, քանի որ մայրիկն այս տարիքից նրան նախապատրաստում է այդ ամենին։

Միլայի մասնակցությամբ նոր կադրեր են տեղադրվել նրա անունով գրծող սոցիալական հարթակով, որոնց մեջ երևում է, թե ինչպես է պարում Միլան։ Միլայի ինքնամոռաց պարի ժամանակ երաժշտությունը հանկարծ ընդհատվում է։

Իսկ թե ինչպես է փոքրիկ Միլան արձագանքում ընդհատված երաժշտությանն ու ինչ է անում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: