Իննա Խոջամիրյանը ԱՄՆ-ից ինտրիգային նկար է ուղարկել

Իննա Խոջամիրյանը բավականին համարձակ է ներկայացել նոր ֆոտոներում։ Իննան ԱՄՆ-ում է նկարել ֆոտոները, կրում է մուգ կապտավուն զգեստ։ Ոտքը բավականին բացվածք ունի, որը Իննայի դեպքում կարելի է ասել նորություն է, քանզի նա միշտ բավականին զուսպ է ներկայացել ֆոտոսեսիաներում։

Ինչևէ, դա չի նշանակում, որ որևէ կերպ չափը անցել է, այլ հակառակը նկարները բավականին էսթետիկ են ստացվել։ Իննան կրկին վերականգնել է իր մազերի բլոնդ գույնը։ Կրում է արծաթափայլուն կոշիկներ։ Իննան նաև հոլովակ է հրապարակել, որտեղ վարդագույն զգեստով է կամրջի մոտ ու ֆոտոսեսիա են անում։

Այդ զգեստը նրբիկ է առավել։ Ֆոտոները արել են Լոս Անջելեսի մայրամուտի ֆոնին, որը շատ գեղեցիկ է։ Իննան խոստովանել է, որ իրեն մոդելի կարգավիճակում լինելը բավականին դուր է եկել։

Մեկ այլ նկարում գինու բաժակը ձեռքին է Իննայի և որոշակի ինտրիգ կա նրա հայացքի մեջ։ Նկարները կանացի են շատ։

Понравилась статья? Поделиться с друзьями: