Ինչո՞ւ է բարկացել Սիլվա Հակոբյանի դուստրը․ զվարճալի տեսանյութ

Փոքրիկ Միլային ճանաչում են գրեթե բոլորը, իսկ ով էլ չի ճանաչում, տեղեկացնենք, որ նա սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանի դուստրն է։ Միլան աչքի է ընկնում իր արտիստիկ և զվարճալի պահվածքով։

Դե, զարմանալի չէ, որովհետև փոքրիկ հրաշքը մեծանում է տաղանդավոր և երաժշտասեր ընտանիքում։

Միլան սոցիալական հարթակում անգամ իր անձնական օգտահաշիվն ունի, որտեղ ծնողները հանրայնացնում են դստեր լուսանկարները և նրա մասնակցությամբ տեսանյութեր և կիսում իրենց երջանկությանը հարազատների, ընկերների և, իհարկե, հետևորդների հետ։ Այդ տեսանյութերն անչափ զվարճալի են և հետաքրքրակն։

Այս անգամ փոքրիկի օգտահաշվում հերթական տեսանյութն է հանրայնացվել, որտեղ վերջինս բաց պատուհանից բարկանում է «ձյաձյայի» վրա։ Նրա ձեռքին մազերը հարդարելու համար նախատեսված արդուկ կա։

Փոքրիկին տեսանկարահանել է երգչուհի մայրիկը, ում ծիծաղն էլ լսվում է տեսանյութում։ Միլայի մասնակցությամբ զվարճալի տեսանյութը կարող եք դիտել վարը, որը կարող է բարձրացնել ձեր տրամադրությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: