Ուկրաինայի նախագահի համագործակցությունը Էրդողանի հետ մեծ բարկությամբ ընդունվեց հայերի կողմից: Սակայն նրա արարքը բացասական են գնահատում ոչ միայն հայերը, այլ նաև հենց ուկրաինացիները:
Հայաստանում Ուկրաինայի դեսպան, հայ ժողովրդի բարեկամ Ալեքսանդր Բոժկոն իր սոցհարթակում, անդրադառնալով այս հարցին, գրում է.
«Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տարածել է թուրքական մի խոցված ТВ2 ԱԹՍ-ի լուսանկար, կողքին՝ կանադական արտադրության տեսախցիկ: Դա 2 թե 3 հարյուրանոց ադրբեջանական ԱԹՍ է, որ հայերը ճաքեցնում են ընկույզի կեղևի պես:
Եթե այդպես էլ շարունակվի, ապա շուտով Ադրբեջանը կմնա առանց անօդաչու թռչող սարքերի: Ամենայն հավանականությամբ դա է պատճառը, որ թուրքերը մեր խեղճուկրակ Զելենսկուն հմայանքով բերեցին Ստամբուլ, որպեսզի հեռախոսով դրդի Ջաստին Թրյուդոյին՝ կասեցնելու թուրքական ԱԹՍ-ներին կանադական բաղադրիչ սարքեր մատակարարելը դադարեցնելու մարդասեր հրամանը:
Սակայն թուրքերի հույսերն, ինչպես տեսնում ենք, ի դերև եղան, քանզի մարդասեր Թրյուդոն անդրդվելի մնաց՝ «Ո՛չ մի զենք հակամարտության գոտու համար»: Եվ դա արդար որոշում էր:
Սակայն իմ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ Ուկրաինայի նախագահը համաձայնվեց խաղալիք դառնալ Էրդողանի ձեռքերում և մեր պետությունը փաստորեն ներքաշվեց նման անհրապույր դերով ուրիշների խաղի մեջ»:
Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տարածել է թուրքական մի խոցված ТВ2 ԱԹՍ-ի լուսանկար, կողքին՝ կանադական…
Опубликовано Олександром Божко Среда, 21 октября 2020 г.