Ինչու՞ փակվեց Լիլիթի և Վահեի հաղորդումը․ Լիլիթ Մուրադյանը սրտնեղած գրել է դրա մասին

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը անկեղծ փոստ է արել ինսթագրամում, որտեղ նշել է, որ իր ու Վահեի հաղորդումը առողջական թեմաներով, որտեղ օգնություն էր նաև տրամադրվում, փակվել է։

Պատճառը եղել է առողջապահության նախարարի անհասկանալի որոշումն, ըստ որի նմանօրինակ բաների գործառույթը պատկանում է սոց․ և առողջապահական նախարարություններին և հետևաբար նմանօրինակ հաղորդում ունենալը անհեռատես ու անիմաստ է։ Նկատվում է Լիլիթի վրդովվմունքը հարցի վերաբերյալ։

Փոստում, Լիլիթը քննադատորեն է մոտեցել առհասարակորեն նախարարությունների աշխատանքներին  և խնդրել է հետևորդներին խորհուրդներ ու կարծիքներ գրել, թե արդյոք համաձայն են նման որոշումների հետ, թե ոչ։ Լիլիթը սթորիներում նաև հարցում է սարքել ու էնտեղ շփվել է ֆոլովերների հետ։

Ֆոլովերները տարբեր հարցեր են տվել, նաև հարցեր են եղել հղիության հետ կապված և Լիլիթը խոստովանել է, որ այս անգամվա հղիությունը բավականի բարդ փուլով է ընթանում ու եղել են շատուշատ խնդիրներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: