Ինչպե՞ս դիմավորեցին գերությունից վերադարձած Էրիկին հարազատները․ տեսանյութ

Մեր հերոս տղաների վերադարձը իրական տոնի  է նման։ Հարազատները նրանց դհոլ-զուռնայով են դիմավորում։ Այլ կերպ ուղղակի հնարավոր չէ արտահայտել այդ անսահման ուրախության ու երջանկության զգացողությունները։ Ցանկանում ենք պատմել, թե ինչպես դիմավորեցին գերությունից վերադարձած արդեն հայտնի դարձած Էրիկին։

Տեսանյութում երևում է ուրախության անսահման փայլով և ծիծաղով շաղախված Էրիկի հարազատների դեմքերը։ Էրիկը մոր հետ հանդիպեց գեղեցիկ ծաղկփնջով , հայկական դհոլ — զուռնայի ուրախ հնչյունների ներքո։

Հարազատներն ամեն ինչ հրաշալի էին կազմակերպել․ դիմավորեցին աղուհացով, ուրախ երրաժշտւթյամբ և որպես խաղաղության խորհրդանիշ՝ բաց թողեցին աղավնիներ։

Դիմավորման անմոռանալի պահը գեղեցկացրել են պարային համույթի հեզաճկուն աղջիկները իրենց գեղեցիկ պարով։ Էրիկը  շրջապատված է մեծ սիրով և հոգատարությամբ ։

Հարազատներն ամեն վայրկյանը փորձում են Էրիկի համար տոն դարձնել, որպեսզի հնարավորինս արագ նա կարողանա   ուժ գտնել և մոռանա գլխով անցած դաժան ու անիրական թվացող ամիսները։ Էրիկի դիմավորման տեսանյութը առաջարկում են դիտել վարը ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: