Ինչպե՞ս են Գ. Դաբաղյանն ու կինը միասին երգում և պարում ավտոմեքենայում. տեսանյութ

Դաբաղյան ընտանիքի երիտասարդ ու սիրառատ զույգը շարունակում է իր սոցհարթակային տարատեսակ ուշագրավ հրապարակումներով լինել ուշադրության ներքո: Նրանք իրենց ինստագրամյան հարթակի սթերիների բաժնում մի ուշագրավ տեսանյութ են հանրայնացրել:

Տեսանյութում Դաբաղյան ամուսինները մեքենայով ինչ-որ տեղ գնալով զուգահեռաբար նաև ձայնակցում են մեքենայում հնչող երգին, ինչես նաև պարում: Նրանք երգում են վերջերս մեծ ակտուալություն ունեցող ու սիրով ընդունված Լավանդա խմբի գեղեցիկ երգերից մեկը, որը վերնագրված է. «Յարս պարել չի գիտի»:

Նշենք, որ երգն այս օրերին հաճախակի հնչում է տարբեր անձանց կողմից: Երգի հանդեպ անտարբեր չեն մնում և՛ երաժիշտ մասնագետները, և՛ պարզապես ճաշակով երգ ու երաժշտության սիրահարները:

Ինչպես երևում է հանրայնացրած տեսանյութից, ամուսինների համատեղ կատարման ժամանակ առավել ակտիվ է Գ. Դաբաղյանի կինը՝ Իննան:

Դաբաղյան երիտասարդ ընտանեկան զույգի ուշագրավ ու գեղեցիկ կատարումից մի փոքրիկ հատված կարող եք դիտել վարը ներկայացված նյութի մեջ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: