Ինչպե՞ս են հայ զինվորները գնում մարտի. հզոր տեսանյութ սահմանից

Հայ զինվորները ոչ միայն աշխարհին զարմացնում են իրենց աննկարագրելի բարձր ոգով ու մարտունակությամբ, այլ նաև մարտելու գեղեցիկ արվեստով: Նրանք մարտի են գնում խրոխտ, հայրենասիրական երգերը շուրթերին, ժպիտը՝ դեմքին:

Նման դրսևորմամբ մի ոգեշունչ հոլովակ է հանրայնացվել սահմանից, որն էլ շատ օգտերեր տեղադրում են իրենց էջերում՝ իրենց հիացմունքն արտահայտելով հայ զինվորի ոգու ու այս պարագայում նաև հզոր ձայնային տվյալների առիթով:

Հոլովակը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ: Հոլովակին անդրադարձել է նաև Նազենի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրեն ծանոթ է հոլովակում խրոխտաբար երգող տղան:

Նա Խաչենց ընտանիքի զավակն է, իսկական արցախցի: Ճակատ գնալիս խրոխտ երգող զինվոր-տղայի անունն Արթուր է, ով մասնակցել է նաև Ապրիլյան քառօրյային:

Ն. Հովհաննիսյանը հռետորական հարցումներ է ուղղել բոլորին՝ ինչպե՞ս կարելի է չսիրահարվել նման պայծառ ու քաջ հայորդիներին, կամ սիրո և սպասման խոսքեր չգրել: Հայ զինվոր հզոր ոգու դրսևորման հոլովակը՝ վարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: