Ամառային վերջին ամսվա պայծառ օրերը շատերը տրամադրում են հանգստյանը, որ ավելի արդյունավետ անցնի տարվա աշխատանքային մյուս օրերը: Համավարակային իրավիճակը շատերին երկրից դուրս գալու հնարավորությունից զրկեց, բայց մարդիկ հանգստանալու այլ տարբերակներ են գտնում:
Համացանցային հարթակները լեցուն են տարբեր քաղաքացիների հանգստյան լուսանկարներով հայաստանյան տեսարժան վայրերից: Փաշինյանի զավակները ևս այս օրերին հանգստի մեջ են գտնվում: Նրանք բնության գրկում են հանգստանում:
Պարբերաբար սոցցանցային էջերում նրանք կիսվում են իրենց հանգստյան լուսանկարներով: Վերջերս մեծ աղմուկ էր բարձրացրել Աշոտի և Շուշանի տիկտոկյան վիդիոն, որտեղ քույր ու եղբայր զվարճանում էին ուրախ երգի ներքո:
Մ. Փաշինյանը բնության գրկում արված երկու գեղեցիկ, նոր լուսանկարներ է հանրայնացրել՝ դրանք վերնագրելով՝ «Միշտ միասին»: Լուսանկարում Փաշինյանի չորս զավակներն են: Աղջիկները մինչ այս հիմնականում երեքով էին անցկացնում իրենց օրերը, Աշոտի վերադառնալուց հետո ընտանիքի կազմը համալրվել, ամբողջացել է:
Լրատվամիջոցները հայտնում են, որ Փաշինյանի զավակներն ամառային այս օրերին Սյունիքում են: