Ինչպե՞ս են մահացած ծննդկանի դստերը հիվանդանոցից տուն տարել. ուշագրավ մանրամասներ

Սեդան երկար ժամանակ գտնվել է Շենգավիթի բժշկական համալիրի բժիշկ Աշոտ Սիրունյանի հսկողության ներքո, սակայն ծննդաբերությունից հետո նա մահացել է:

Սեդայի ընտանիքի անդամները համարում են, որ Սեդայի հետ տեղի ունեցած անդառնալի դեպքը բժշկական անփութության հետևանք է, քանզի նրա մահը վրա է հասել մի դեղի ներարկումից հետո, որից Սեդայի մոտ ավելի վաղ ալերգիկ ռեակցիաներ են եղել:

Մինչ մի քանի օր շարունակ ծննդատան մոտ դժգոհությունների շարունակական ցույցեր են ընթանում, այսօր Սեդայի նորածին դստրիկը դուրս է գրվել հիվանդանոցից:

Հայրը որոշել է առանց մայր մնացած դստրիկին անվանել հենց այն անվամբ, որը որ մայրիկը նախապես որոշել էր նրա համար: Դստրիկին Նարե են անվանել:

Սեդան մինչ ծննդատուն գնալը փուչիկներ էր նախապատրաստել, որով էլ պատրաստվում էր տուն ուղեկցել նորածին դստրիկին: Սեդայի ցանկացած ձևով էլ փոքրիկ Նարեին հարազատները տուն ուղեկցեցին, սակայն, ցավոք սրտի, առանց երիտասարդ մայրիկի:

Понравилась статья? Поделиться с друзьями: