Ինչպե՞ս է անցել Արամեի տիկնոջ ծննդյան օրը, և ի՞նչ երազանք է պահել Աննան

Նախօրեին Արամեի սիրելի տիկինը՝ Աննան նշել է ծննդյան օրը։ Երգչուհու սիրելի և երկու բալիկների մայրը նշել է ծննդյան երեսունչորսամյա տարեդարձը։ Արամեն այս օրերի աշխատանքային գործերով պայմանավորված երկրից դուրս է գտնվում։

Ամուսնու բացակայությունը, սակայն, չի խանգարել, որ Աննան գեղեցիկ ու հագեցած օր ունենա։ Նրա օրը տոնական են դարձրել ընկերուհիները և մտերիմները։ Դեռ վաղ առավոտյան Աննային ընկերուհիները հրավիրել են հյուրասիրության։

Հետո հոբելյանը գեղեցիկ նվերներ է ստացել, իսկ կեսգիշերին նրան զանգել է նաև սիրելի ամուսինը։ Արամեն ջանք չի խնայել հեռվից հեռու կնոջն ուրախացնելու և երջանկացնելու համար։ Նա նվերներ է ուղարկել Աննային։

Ծննդյան տարեդարձի հիմնական երազանքը Աննայի մոտ ևս կապված է եղել խաղաղության հետ։ Շատերի նման Աննան ևս խաղաղության մասին է երազում։

Երկու զավակների մայրը ամուսնու կարճատև բացակայություններին ըմբռնումով է վերաբերվում, քանզի հասկանում է, որ դա աշխատանքի բերումով է պայմանավորված։

Понравилась статья? Поделиться с друзьями: