Ինչպե՞ս է անցել Արմինկայի ծննդյան խնջույքը, ովքե՞ր են ներկա եղել. երգչուհին լուսանկարներ է հրապարակել

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արմինկան նշել է ծննդյան հերթական տարեդարձը: Նա առանց կաշկանդվելու հանրայնացրել է իր տարիքը՝ նշելով, որ չի ամաչում դրանից: Երգչուհին ավելի ուշ նաև ծննդյան օրվա խնջույքից ուշագրավ և ուրախ լուսանկարներ է հանրայնացրել:

Նա իր սոցցանցային հարթակում տեղադրել է կադրեր, որոնցից կարելի է հասկանալ, որ երգչուհու ծննդյան տարեդարձը բավականին բուռն ու հագեցած է անցել: Հասկանալի է դառնում, որ տոնական երեկոն ամերիկյան ռեստորաններից մեկում է կազմակերպվել:

Հանրայնացված կադրերում երևում են այս պահին Ամերիկայում ապրող հայտնի դեմքեր, ում հետ մտերմություն է անում Արմինկան:

Արմինկան նաև կադրեր է հանրայնացրել ծննդյան տոնական տորթը փչելու պահից: Ինչպես երևում է, երգչուհու ծննդյան օրվա տորթը կապույտ գունային երանգավորման մեջ է

Կադրերը հանրայնացնելով՝ երգչուհին իր սերն է խոստովանել բոլոր ներկաներին, ովքեր արել են ամեն ինչ իր օրը տոնական դարձնելու և իրեն ուրախ տրամադրություն հաղորդելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: