Ինչպե՞ս է Գուրգեն Դաբաղյանը խաղում իր փոքրիկ դստրիկի հետ․ զվարճալի տեսանյութ

Գուրգեն Դաբաղյանը արդեն ամիսներ շարունակ իրեն հրաշալի է զգում հայրիկի կարգավիճակում։

Փոքրիկ Շուշաննան պարզապես երջանկացրել է ծնողներին իր հաճելի ներկայությամբ։ Շուշաննան օրեցօր պայծառ բալիկ է դառնում։

Գաղտնիք չէ, որ ծնողների համար երանելի պահերից մեկն է զավակների հետ անցկացրած հաճելի ու զվարճալի ժամանակն է, որը միշտ հաճելի է դիտել կողքից։

Շուշաննան շատ է սիրում ժամանակ անցկացնել հայրիկի հետ։ Այդ մասին հեշտությամբ կարելի է եզրակացնել՝ դիտելով Գուրգեն Դաբաղյանի տիկնոջ՝ Իննայի տեղադրած տեսանյութը։

Իննան կարողացել է ֆիքսել այն պահը, թե ինչպես են հայր ու դուստր միասին խաղում ու զվարճանում։

Շուշաննան նստել է հայրիկի վրա և նրա վրա է թափահարում իր գոգնոցը։ Իննան կողքից հորդորում է, որ Շուշաննան պաչիկ անի հայրիկին, իսկ Շուշաննան փոխարենն ուրախ ծիծաղում է։

Գուրգեն Դաբաղյանի ու նրա փոքրիկ դստրիկի զվարճալի և ուրախ խաղը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: