Ինչպե՞ս է լեհ երգչուհին հայերեն երգում. Սիրուշոն ուշագրավ մանրամասներ է պատմել ճամփորդությունից

Լեհական կողմի նախաձեռնությամբ Սիրուշոն, հաղթահարելով համավարակային արգելանքները, կարողացավ ներկա գտնվել ու մասնակցել լեհական կարևոր երաժշտական միջոցառմանը:

 

Այս միջոցառման ժամանակ Սիրուշոյի ներկայությունն առիթ է հանդիսացել, որ լեհ երգչուհին հայ երգչուհու հետ հանդես գա դուետային կատարմամբ՝ երգելով հայերեն:

Նրանք նախ երգել են Սիրուշոյի վերջին երգը, որը գրված է հայկական էպոսի հիման վրա: Հետո նրանք նաև կատարել են հայտնի «Զոմա» երգը:

Խոսելով իր հետաքրքիր ուղևորության մասին՝ Սիրուշոն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են այդ դժվարին նպատակը հաջողությամբ իրականություն դարձնելու ճանապարհին: Նա նախ հասել է Բելառուսի սահման, այնտեղից էլ ուղևորվել է Լեհաստան:

Մանրամասնելով խնդրի էությունը՝ երգչուհին նշել է, որ իր մեկնումը հնարավոր չէր լինի, եթե չմիջամտեին լեհական ու բելառուսական դեսպանատները, ինչի համար նա հատուկ շնորհակալություն է հայտնում բոլորին:

Հայ և լեհ երգչուհիների հետաքրքիր կատարման տեսանյութը կարող եք դիտել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: