Ռուսական «Ռոսիյա սեվոդնյա» լրատվական հաղորդման շրջանակներում հաղորդավար և լրատվականի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին տեսակետներ հայտնելու և միմյանց հակադարձելու հնարավորություն է տվել:
Ալիևն իր խոսքում նշել է, թե իրենց զորքը բավականին մեծ է, ուստի իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն՝ հերքելով шհшբեկիչների ներկայությունն իրենց տարածում և զորքի մեջ: Նա նաև նշել է, որ իրենց դեռևս ոչ ոք հստակ մեղադրանք չի ներկայացրել դրա համար:
Ի պատասխան այս հայտարարության՝ Ն. Փաշինյանը նշել է, որ արդեն իսկ բազմաթիվ միջազգային կառույցներ և լրատվական միջոցներ բացահայտ խոսել են ադրբեջանական կողմից шհшբեկիչների առկայության մասին, ուստի այդ հանգամանքը վաղուց ապացուցված կարելի է համարել:
Իսկ Ադրբեջանի ղեկավարի այն անհիմն հայտարարությանը, թե հայկական կողմում կան դրսից բերված զինված ուժեր՝ Ն. Փաշինյանը նշել է, որ հայկական զինված ուժերում այս պահին կան մարդիկ դրսից, սակայն նրանք միայն սփյուռքից ժամանած մեր կամավորներն են: