Ինչպե՞ս է հայտնի ու սիրված դերասանը նշել ծննդյան տարեդարձը

Հեռուստասերիալներից առավելաբար հայտնի դարձած դերասանուհի Օլյա Հակոբյանը նախօրեին նշել է ծննդյան երեսուներեքամյա տարեդարձը։ Դերասանուհուն առաջին շնորհավորողներից է եղել մեկ այլ հայտնի դերասանուհի Իննա Խոջամիրյանը։

Իննան ինքնատիպ եղանակ է մտածել ընկերուհու ծննդյան օրը հիշարժան դարձնելու համար։ Նա տորթի փոխարեն սալյուտներով զարդարել է ցոգոլները և կեսգիշերին անսպասելի թակել Օլյայի տան դուռը։

Նշենք, որ Օլյան ընտանիքի միակ զավակն է։ Նրա հայրը մասնագիտությամբ երկրաբան է, իսկ մայրը՝ մանկավարժ՝ Ռուսաց լեզվի ու գրականության մասնագետ։

Օլյան ավարտել է Թատերական ինստիտուտը և հեռուստատեսության ոլորտում է դեռ տասնութ տարեկանից՝ նախ որպես հաղորդավարուհի, ապա նաև դերասանուհի։

Օլյան ամուսնացած է մեկ այլ հայտնի դերասան Աբել Աբելյանի հետ։ Նրանք երկու զավակ ունեն, երկուսն էլ տղաներ են։ Ավագ տղայի անունն Էրիկ է․ նա արդեն ութ տարեկան է, իսկ կրտսեր տղայի անունը Ռոբերտ է։ Ռոբերտն արդեն յոթ տարեկան է։

Понравилась статья? Поделиться с друзьями: