Ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում հոկտեմբերի 1֊ից պարտադիր պատվաստմանը կամ երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացմանը․ տեսանյութ

Աշխարհի բոլոր երկրներում համաճարակը կարծես մեծ թափ է սկսում հավաքել։ Մասնագետները շարունակում են պնդել, որ մոտակա ամիսներին վարակվածների թիվը կարող է շատանալ և կրկին վտանգ ներկայացնել։

Հիմնական վտանգը կայանում է նրանում, որ վիրուսը սկսում է մուտացվել և  հիվանդությունը առավել ծանր ընթացք է ստանում։ Մինչ այժմ համաճարակի դեմ պայքարի միակ և արդյունավետ միջոցը դեռևս պատվաստվելն է։

Սակայն աշխարհի բոլոր երկրներում պատվաստանյութի հանդեմ թերահավատություն կա և մարդկանց որոշակի մաս պատվաստվել չի ցանկանում։ Սակայն բժիշկները շարունակաբար պնդում են, որ մահաբեր հիվանդությունը կանխելու համար առաջին ու վստահ քայլը՝ մեկ մարդու պես պատվաստվելն է։

Ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ Երևանի բնակիչները հայտնում են իրենց կարծիքը պատվաստման վերաբերյալ։ Կարծիքները հակասական են։

Մի քանի քաղաքացիներ մաասնակցելով հարցմանը՝ հայտարարեցին, որ չեն պատրաստվում պատվաստել և ամիսը երկու անգամ թեստավորում անցնել նույնպես չեն պատրաստվում։ Մանրամասները դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: