Ինչպե՞ս է մեքենա վարում բոլորիս ծանոթ Վարազդատը, ով պшտերազմի ժամանակ կnրցրել էր ձեռքերը

Պատերազմի ժամանակ զույգ ձեռքերը կորցրած Վարազդատի անկnտրում ու պայքարող տեսակին հասցրել են ճանաչել շատերս։ Նախ նրա հարցազրույցներում, որոնք նա տալիս էր պшտերազմից հետո, ակնառու երևում էր, թե ինչքան նպատակներ ունի երիտասարդը։

Որոշ ժամանակ անց տեղեկացանք, որ Վարազդատը նշանվել, ապա նաև ամուսնացել է սիրելիի հետ։ Նրանց հարսանեկան արարողությունը և Վարազդատի կերպարը դարձավ նաև միջազգային լրատվամիջոցների քննարկվող թեմաներից մեկը։

Այսօր արդեն տեսանյութ է տեղադրվել համացանցում, որտեղ երևում է, թե վարազդատն ինչպես է մեքենա վարում առանց ձեռքերի։ Նա այնքան հմտորեն է կարողանում օգտագործել ձեռքերը, որ պարզապես ապշել կարելի է։

Վարազդատի մայրը մի առիթով պատմել էր, որ պատերազմի մեկնարկից առաջ նրանք Վարազդատին նոր մեքենա են առել, հետո սկսվել է պшտերազմը, որին կամավորագրվել են ընտանիքի երկու տղաներն էլ։

Մայրը երեկոները գնացել է ավտոտնակ, մեքենայի ապակուն գրել իր նվիրական ցանկությունները, шղnթել որդիների համար՝ հույսով, որ նրանք տուն կվերադառնան և Վարազդատը կկարողանա նստել նոր մեքենայի ղեկին։

Լուրջ խոչընդոտներ հաղթահարելով՝ Վարազդատն այսօր մեքենայի ղեկին է։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: