Ինչպե՞ս է նշել բալիկի ծննդյան օրը Անահիտ Կիրակոսյանը․ լուսանկարներ և այլ մանարամսներ

Բոլորովին վերջերս հայնրահայտ արտիստուհի Անահիտ Կիրակոսյանը նշել է իր կրտսեր տղայի՝ Մհերի ծննդյան տարեդարձը։

Մհերը բոլորել է ծննդյան երեք տարին։ Մայրը նրան բնորոշում է որպես ակտիվ ու ժիր երեխայի, ով նաև բավականին խորամանկ ու հնարամիտ է։

Փոքրիկ տղան հաճախում է մանկապարտեզ։ Նրա խնամքով Անահիտի բացակայության ժամանակ հիմնականում զբաղվում է ավագ քույրերից Աննան։ Մհերի ծննդյան տարեդարձն ընտանիքը շատ համեստ միջավայրում է նշել։

Ընտանիքի անդամները միասին քաղաքից դուրս են գնացել։ Չնայած Մհերը նույնիսկ ծննդյան տորթ չի ունեցել, սակայն դա չի խանգարել, որ երեխան վայելի օրը և լիարժեք ուրախանա։ Մհերը, ինչպես Անահիտն է ասում, շատ է սիրում բնություն։

Երեխան բնության գրկում իրեն շատ լավ է զգացել։ Ծնողները գաթայի վրա մեծ մոմ են դրել, որն էլ երեխան մի քանի անգամ վառել է տվել ու փչել՝ այդպիսով լիարժեք ուրախանալով իր ծննդյան օրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: