Գործարար Ս. Ալեքսանյանը նշել է ծննդյան հերթական տարեդարձը: Լրացել է գործարարի հիսուներեքամյա հոբելյանը: Ծննդյան տարեդարձը բավականին հագեցած ու տոնական մթնոլորտում է անցել:
Չնայած որ Ս. Ալեքսանյանը սոցցանցային հարթակներում օգտահաշիվ չունի, բայց նրա տարեդարձի լուսանկարները հայտնվել են համացանցում: Այն մասին, թե ինչպես է անցել գործարարի ծննդյան տարեդարձը, տեղեկություններ ենք իմանում գործարարի տիկնոջ՝ Շողերի ինստագրամյան հարթակից:
Ինչպես երևում է հանրայնացված լուսանկարներից, տունը զարդարված է գունավոր փուչիկներով, տոնական ատրիբուտներով, որոնք տոնական տրամադրություն են ստեղծում:
Կինը լուսանկարներ է հանրայնացրել իր պատմությունների բաժնում, որտեղ երևում է, թե ինչպես է ամուսինը փչում իր տարեդարձի տորթի տոնական մոմերը: Մեկ այլ լուսանկարում էլ կադրեր են երեկոյան հրավառությունից:
Մի լուսանկարի վրա շնորհավորական տողեր են՝ ուղղված սիրելիին, մյուս լուսանկարի վրա շնորհավորական տողեր են՝ ուղղված սիրելի հայրիկին:
Նշենք նաև, որ տորթը ևս ձևավորված ու զարդարված էր «Սիրելի հայրիկ» տառերով: