Ինչպե՞ս է Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ խաղում Սևանի ափին և ինչպե՞ս է վարվում պարտվողների հետ

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Ս. Ալեքսանյանը հանրային ուշադրության շրջանակներից խուսափում է. նա առավել աննակտ է սկսել գործել՝ ի տարբերություն նախկին ժամանակաշրջանի:

Երեկ յութուբում բավականին ուշագարվ նկարահանված նյութ է հայտնվել նրա մասնակցությամբ. հանրայանցված փոքրիկ նկարահանված նյութից պարզ է դառնում, որ Ս. Ալեքսանյանը կիրակնօրյա հանգիստն անցկացրել է Սևանում, ակտիվ և ուրախ միջավայրում:

Նա, ինչպես երևում է նկարահանված նյութից, վոլեյբոլ է խաղացել մի խումբ երիտասարդների հետ լճի ափին: Բավականին ուշագրավ նյութի մեջ երևում է, թե ինչպես են նրանք խաղում:

 

Ինչպես պարզվում է, նրանք խաղում են որոշակի պայմանով. պարզվող թիմը պետք է մարզանք անի: Խաղի վերջում Ս. Ալեքսանյանի թիմը հաղթում է: Պարտվող մասնակիցներիը ստիպված սահմանված չափով ձգումներ են անում, իսկ ինքը՝ Ս. Ալեքսանյանը, շրջում և հսկում է, որ պարտվող մասնակիցները բարեխիղճ կերպով անեն ձգումները:

Նշյալ նկարահանված փոքրիկ նյութը ներկայացնում ենք ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: