Ն. Փաշինյանը հերթական աշխատանքային այցն էր ձեռնարկել հայկական մարզային տարածաշրջաններ՝ այցը համատեղելով սպարապետի օրվան նվիրված հարգանքի տուրքի միջոցառման հետ:
Գտնվելով Գորիսում՝ վարչապետը ոչ միայն մասնակցել է հարգանքի տուրքի միջոցառմանը, այլև շրջել է Գորիսի պատմական ու մշակութային վայրերում, հանդիպել տեղաբնակների հետ, խոսել նրանց մտահոգող թեմաներից:
Գորիսյան բնակչությունը վարչապետին դիմավորել է զուռնա դհոլի ուղեկցությամբ: Նրան ճոճվող հայտնի կամրջի մոտ մի ամբողջ նվագախումբ է սպասել: Առհասարակ, այսօր ամբողջ Գորիսում տոնական մթնոլորտն ու տրամադրությունը թևածել է ամենուր:
Վարչապետը չի խուսափել իր հետ առանձին զրուցելու ցանկություն հայտնած գորիսցիների հետ հանդիպումից: Նույնիսկ կանանցից մեկին իր մեքենայում հնարավորություն է տվել առանձին արտահայտվելու:
Այցի ժամանակ Ն. Փաշինյանը նաև առիթ է ունեցել ձիավարելու: Իր սոցհարթակում պարբերական ուղիղեթերային կարճատև ու երկարատև միացումների ժամանակ վարչապետը փորձել է հնարավորինս հասանելի դարձնել իր այցի բոլոր մանրամասները:
Ձիավարության տեսանյութը՝ կից: