Ինչպե՞ս է 12-ամյա տղան գիշերով ընտանիքին Քարվաճառից Հայաստան տեղափոխել

Անհավանական հերոսություններով այս օրերին աչքի են ընկնում շատերը՝ առանց տարիքային սահմանափակումների: Հերոսությունը մեր ազգային էության հատկանշական գծերից է, որն ակտիվանում է հատկապես վտանգավոր իրավիճակներում:

Համացանցային հարթակներում տարատեսակ հերոսական պատմություններ են շրջում, որոնցից հատկանշական է տասներկուամյա մի տղայի արարքը:

Սեպտեմբերի քսանյոթի արդեն հայտնի գիշերը, որբ հակառակորդն անհեռատեսորեն ու անպատասխանատվությամբ որոշեց պшտերшզմական գործողություններ սկսել արցախյան տարածաշրջանի սահմանային հատվածներում, տասներկուամյա մեր հերոսը՝ Սողոմոնը, իրեն դրսևորել է քաջաբար:

Առանց խուճապի մատնվելու՝ նա ընտանիքի անդամներին գիշերով տեղափոխել է Քարվաճառից՝ փրկելով նրանց կյանքը: Որպեսզի ավելի հստակ ու պարզ լինի Սողոմոնի քաջագործության չափը, կարելի է պարզապես հիշել, թե ինչպիսին են արցախյան լեռնային ճանապարհները:

Բավականին դժվարամատչելի ճանապարհներով գիշերային մթության մեջ ընտանիքին պատկանող մեքենան վարելով՝ Վահեն կարողացել է հաջողությամբ Հայաստանյան տարածաշրջան հասնել՝ փրկելով ընտանիքի անդամներին: Նշենք նաև, որ ճանապարհը եղել է մոտ 250 կիլոմետր երկարության:

Понравилась статья? Поделиться с друзьями: