Ինչպե՞ս կարելի է հավասարության նշան դնել երկու ժողովուրդների միջև, եթե հայ ժողովուրդը Հայրենական պшտերшզմին տվել է իր բնակչության 1/3-ը, չորս մարշալ

Դերասան Սերգեյ Դանիելյանը մշտապես բարձրաձայնում է երկրի ճակատագրին առնչվող իր մտահոգությունները: Հերթական տեսակապի միջոցով դերասանն անդրադարձել է հայկական և արցախյան ներկայիս իրավիճակի շուրջ այլ երկրների դիրքորոշումներին:

Խոսելով Խորհրդային միության համահավասարության մասին՝ դերասանը նշում է, որ հայերը շատ բան են տվել ռուսական երկրին, սակայն ռուսական ղեկավարությունը նրանց վերաբերվել է բոլոր մյուս ժողովուրդներին հավասար, ինչը ոչինչ էլ չի տվել:

Դերասանի համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է մի ժողովրդին, որը Հայրենական պատերազմին տվել է իր առավելագույնը, տվել է չորս մարշալ և բազմաթիվ հերոսներ, կարելի է հավասարեցնել այնպիսի մի ժողովրդի հետ, որը տվել է միայն մի քանի զինվոր ու վարորդ:

Մինչդեռ, դերասանը հիշեցնում է, որ Ադրբեջանը մի անգամ չէ, որ թքել է Ռուսաստանի դեմքին՝ բերելով փաստեր: Դերասանը կարծում է, որ ժամանակն է, որ Ռուսաստանը կողմնորոշվի՝ կամ այս կողմ, կամ այն կողմ: Մի՞թե նա ցանկանում է կորցնել Հայաստանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: