Ինչպե՞ս 21-ամյա հայ երիտասարդը Հռոմում սպանեց թուրք ոճրագործներից մեկին` Սայիդ Հալիմ փաշային

1915 թվականը հայերի սրտում ատելություն սերմանեց։ Այդ տարիներին հայությունը ողջ աշխարհով սփռվեց՝ իր հետ տանելով հոգում եղած դառնությունը։

Այդ դաժան տարիների ողջ պատմությունը սրտում ու աչքերի խորքում մի երիտասարդ մտածում էր վրեժի մասին՝ փորձելով փոքր-ինչ փարատել հոգու դառնությունը։ Արշավիր Շիրակյան անուն ազգանունը շատերն են լսել և հպարտությամբ լցվել։ Քսանմեկամյա այս երիտասարդը կատարեց անհնարինը։

Նրա սրտում մեծ ատելություն էր բույն դրել։ Նա որոշել էր թուրք ոճրագործներից մեկին՝ Սայիդ Հալիմ փաշային, ոչնչացնել։ Արշավիրը կարողացավ դա իրագործել։ Նա մի առիթով ներկայացրել էր սպանության պահի վայրկյանները։

Դեպքը տեղի է ունեցել Իտալիայում։ Արշավիրը արագորեն անցնելով փողոցը՝ բարձրացրել է ձեռքը։ Այդ պահին ձիերը խրտնել են և Սայիդ Հալիմի թիկնապահի ուշադրությունը գրավել։ Արշավիրի և Հալիմի հայացքները հանդիպել են։

Արշավիրը հետագայում պատմել է, որ այդ պահին նրա աչքերը սարսափով լցվեցին։ Եվ երբ քսանմեկամյա երիտասարդը պետք է կրակեր մի պահ ձեռքը երերացել է, սակայն կարողացել է գործն ի կատար ածել։ Աջ քուքին նշան է բռնել և կրակել, երկրորդ փամփուշտի կարիքը չի էլ եղել։

Понравилась статья? Поделиться с друзьями: