Ինչպես է Ռոբերտ Դե Նիրոյի կինը մեկ վայրկjանում լուծել ամուսնու բոլոր խնդիրները

Դերասանների կյանքը մշտապես ուշադրության կենտրոնում է և հասարակությունն անմիջապես ընկալում է օրինակելի, կիրթ անհատներին։

Եվ այդ ընտրված  հանրային դեմքերն էլ դառնում են շատերի իդեալը և հետևաբար օրինակ կյանքի յուրաքանչյուր հարցում՝ մանրուքներում և մեծ ու կարևոր հարցերում։ Համաշխարհային սիրված դերասան Ռոբերտ Դե Նիրոն այն դերասաններից է, ով երկրպագուների մեծ բանակ ունի, իսկ այդ բանակում են մարդիկ, ովքեր գտնվում են աշխարհի տարբեր ծայրերում։

Մի առիթով Դե Նիրոն ցանկանալով ընդգծել կնոջ կատարյալությունը՝ պատմել է իր կյանքից մի դրվագ․ մի անգամ դերասանը կնոջն ասել է, որ կյանքն անչափ զարմանալի է։

Տարիներ առաջ նրանք ունեին մի փոքրիկ տնակ, հին բազմոց, հին մեքենա, սակայն ինքն ապրում էր 19-ամյա հրաշք գեղեցկուհու հետ, իսկ այսօր ունեն դղյակ, թանկարժեք մեքենաներ և այլ թանկարժեք իրեր, սակայն ինքն ապրում է 69-ամյա կնոջ հետ։

Իսկ կինը պատասխանել է, որ Դե Նիրոն կարող է գտնել իր համար 19-ամյա գեղեցկուհի, իսկ ինքն իր կողմից ամեն բան կանի, որպեսզի նրանք ապրեն հին խրճիթում, ունենան հին մեքենա և զսպանակավոր բազմոց։

«Դե, ասացեք, անկրկնելի՞ չեն կանայք… նրանք մեկ վայրկյանում կարողանում են լուծել իրենց ամուսինների բոլոր խնդիրները»,- հայտարարել է աշխարհահռչակ դերասանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: