«Արձակուրդ + պապայություն». Լենա Նազարյանի ամուսինը որդու հետ լուսանկար է հրապարակել

Ինչպես հայտնի է, Լենա Նազարյանի և Նարեկ Բաբայանի ընտանիքում վերջերս համալրում է եղել: Ն. Բաբայանը, որ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահն է, այժմ գտնվում է արձակուրդի մեջ:

Նա իր սոցհարթակում հանրայնացրել է իր փոքրիկ առաջնեկի հետ արված մի գեղեցիկ լուսանկար՝ կից մեկնաբանելով այն հետևյալ կերպ. «Արձակուրդ + պապայություն»:

Օրեր առաջ էլ իր մամայական ուրախությամբ էլ Լենա Նազարյանն էր իր սոցհարթակում կիսվել՝ դարձյալ հանրայնացնելով իր և տղայի լուսանկարը և իր ուրախությունն արտահայտելով այն փաստի կապակցությամբ, որ ինքն այսուհետ նաև մեկ այլ կարևոր պարտականություն ևս ունի, այն է՝ փոքրիկ Զավենի մայրիկն է:

Զույգի առաջնեկը՝ Զավենը, արդեն իսկ սիրելի է դարձել շատերի համար: Շատերն են տղայի լուսանկարների ներքո գեղեցիկ ու ջերմ խոսքեր գրում:

Սոցհարթակային հրապարակումներից արդեն իսկ հասկանալի է, որ փոքրիկը պայծառ բալիկ է. նա բոլոր լուսանկարում զվարթ դեմքով ժպտում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: