Ինչպես սկսվեց խայտառակ ծեծկռտուքը՝ ԱԺ-ում․ տեսնել է պետք (տեսանյութ)

Առավոտյան ԱԺ-ում թեժ էր: Սակայն թեժությունը Էդ. Մարուքյանի ելույթի ժամանակ հասավ իր թեժության կիզակետին՝ վերածվելով ծեծկռտուքի: Էդ. Մարուքյանը ելույթի ժամանակ հանդիմանում էր Թունյանին իրենց անհիմն մեղադրելու համար: Նրա հանդիմանությունը հակադարձվում է հակառակ կողմից:

Էդ. Մարուքյանի հնչեցրած արտահայտությունները հավանության չեն արժանանում մեկ այլ պատգամավորի՝ Սասուն Միքայելյանի կողմից: Նա տեղից հանդիմանում է Էդ. Մարուքյանին, ինչի արդյունքում էլ խոսակցությունը վերածվում է նախ բանավոր, խոսքային կռվի, իսկ հետո արդեն դառնում է ձեռնամարտ:

Միջամտում են ԱԺ մյուս բոլոր աշխատակիցները: Արդյունքում մեծ քաշքշոց է սկսվում: Էդմոն Մարությանը Ս. Միքայելյանի վարքը որակում է որպես շմայսություն և նշում, որ այլևս այսպիսի մշակույթը մեր իրականության մեջ տեղ չունեն:

Արարատ Միրզոյանը, տեսնելով, որ կրքերը երկար ժամանակ չեն հանդարտվում և անհնար է շարունակել նիստը, հայտարարում է ընդմիջում մինչև ժամը տասնմեկը:

Սակայն ժամը տասնմեկից հետո էլ դեռ տևական ժամանակահատված չէր վերսկսվում նիստը:

Понравилась статья? Поделиться с друзьями: