Անգելա Մերկելը ամենից ազդեցիկ կին ղեկավարներից է, ում խոսքն ու կարծիքը մեծ կշիռ ու նշանակություն ունեն աշխարհի ամենահզոր ղեկավարների համար:
Ինչպես խոստովանում են նրա հետ գործ ունեցած ղեկավար գործընկերները, Ա. Մերկելի հետ շատ դժվար է «լեզու գտնել», ինչ-որ հարցի շուրջ համաձայնության գալ:
Տասնհինգ տարի քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվող գերմանուհի գործիչը, ի զարմանս շատերի, չունի շատ եկամուտներ կամ էլ կուտակած կարողություն, ինչպես կարելի է ենթադրել. նա ապրում է խիստ համեստ կենսապայմաններում:
Իր պաշտոնը ստանձնելուց ի վեր Ա. Մերկելը բնակվում է մի բազմաբնակարան շենքում, որը կառուցվել է 1832 թվականին:
Նրա տան հետ կապված ոչ մի գաղտնիք չկա, ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ: Հայտնի է նույնիսկ, որ ամուսիններն այդ տանը վարձով են բնակվում:
Քաղաքից քիչ հեռու կանցլերն ունի նաև մի փոքրիկ ամառանոցային տուն, որը նույնպես չի փայլում իր ճոխությամբ: Այս ամենով հանդերձ՝ Գերմանիան աշխարհի հզոր տնտեսությունն ունեցող երկրներից մեկն է: