Ինչպիսի՞ն է Լուիզա Ներսիսյանն այս տարվա ամենաթրենդային սանրվածքով. տեսանյութ

Լուիզա Ներսիսյանը բացի նրանից, որ ակտիվորեն ու հաստատակամ իր ուղին է շարունակում շոու բիզնեսի ասպարեզում, նաև մշտապես ձեռքը պահում է ժամանակակից աշխարհի նորաձևության երակի վրա: Նա մշտապես յուրովի է արձագանքում նորաձևության բոլոր դրսևորումներին:

Հաճախակի հանդես գալով տարատեսակ նախագծերի շրջանակներում հեռուստատեսությամբ և համացանցային հարթակներում՝ Լ. Ներսիսյանը փորձում է մշտապես պահել բազմազանությունը և ներկայանալ նոր կերպարով ու տեսքով, ինչը նրա մոտ ստացվում է:

Այս անգամ հանրային ուշադրությունը գրավել է Լուիզայի նոր սանրվածքը, որը տարվա ամենից թրենդային սանրվածքն է համարվում:

Իր սոցցանցային հարթակում դերասանուհին մի փոքրիկ հոլովակ է հանրայնացրել գեղեցկության սրահից, որտեղ նա ստացել է այդ սանրվածքը:

Փոքրի տեսանկարահանված նյութի մեջ ոչ միայն երևում է, թե ինչ տեսք ունի դերասանուհին նոր սանրվածքով, այլ նաև նկատելի է, որ նա բավականին լավ տրամադրություն ունի, քանի որ հավանել է հանրվածքը:

Լուիզայի հանրայնացրած նյութը՝ կից:

Понравилась статья? Поделиться с друзьями: