Ինչպիսի՞ն է հայտնի դերասանուհի Աննա Մանուչարյանի ընտանիքը, ովքե՞ր են նրա ծնողները․ դերասանուհու ընտանեկան բացառիկ լուսանկարները

Հայտնի դերասանուհի Աննա Մանուչարյանն ապրում է դստեր և ծնողների հետ։ Նա վաղ է ամուսնալուծվել՝ միայնակ մեծացնելով իր միակ դստերը, ով այժմ իսկական գեղեցկուհի է դարձել՝ նմանվելով մայրիկին։

Աննան մեծացել է բավականին հետաքրքիր ընտանիքում։ Նրա հայրը երաժիշտ է, ով հանդես է գալիս երկրի պատվավոր նվագախմբում։

Քչերը գիտեն, որ դերասանուհու հայրը՝ Վյաչեսլավ Մանուչարյանը, վաստակավոր արտիստի կոչմանն է արժանացել, պրոֆեսոր է։

Ընտանիքում հայրիկի գործի շարունակողը Աննայի եղբայրն է՝ Հայկը, ով նույնպես երաժիշտ է։ Թեև Աննան ևս նախապես երաժշտական գիծն է ընտրել, սակայն չի շարունակել այն։

Աննայի մայրը վաստակավոր ուսուցչուհի է։ Տիկին Արմենուհին ավելի քան երեսունյոթ տարի աշխատում է դպրոցում՝ կրթելով սերունդներ։

Հատկանշական է, որ տարիները էլ ավելի են ընդգծում Աննայի և նրա մայրիկի կանացի հմայքը։

Աննան իր ինստագրամյան հարթակում երբեմն մայրիկի մասնակցությամբ կադրեր է տեղադրում, որոնցում երևում է, որ նա իր գեղեցկությամբ, հմայքով ու երիտասարդությամբ չի զիջում դստերը։

Աննայի աղջիկը՝ Արփին, որոշել է գնալ պապիկի երաժշտական գծով։ Նա նաև սիրում է պարել, իսկ դպրոցում շատ լավ է սովորում։

Понравилась статья? Поделиться с друзьями: