«Ինչքան եմ քեզ ասել, որ կենդանի լեգենդ ես, իսկ դու ասում էիր՝ ապե՛, թարգի, ես զվյոզդ չեմ․․․»․ Ալեքսանդր Բաբասյանի հիշողությունները Հայկոյի մասին․ արխիվային լուսանկար

Հայկոյի՝ մինչև հոգու խորքը ցնցող մահը բոլորին է հուզել։ Երգչիկ ընկերները ցավում և չեն կարողանում համակերպվել այս դառը վշտի հետ։ Մեկը մյուսի ետևից հրապարակումներ են կատարում, հանրայնացնում արխիվային լուսանկարներ, որոնք հին և բարի ժամանակներից են արված և որտեղ ներկա են բոլորը։

Անասելի ցավ և դժվարին օրեր են, երբ մարդու հետ մի ամբողջ կյանք ես ապրել և հանկարծ նա չկա․ ամեն բան կիսատ է, ոչ լիարժեք և դեռ անհուն կարոտի հետ հաշտվել և համակերպվել է պետք, քանզի կյանքը շարունակվում է։

Արտիստի անժամանակ մահը սգում են բոլորը և խոր ափսոսանք հայտնում։ Դերասան Ալեքսադր Բաբասյանը խոր ցավը սրտում գրառումներ է կատարում և պատմում Հայկոյի և իր ընկերության մասին։

Այս անգամ դերասանը արխիվային լուսանկար է հանրայանցրել, որրտեղ ընկերոջ հետ է։ Լուսանկարին կցել է հետևյալ գրառումը․ «Ինչքան եմ քեզ ասել, որ կենդանի լեգենդ ես, իսկ դու ասում էիր՝ ապե՛, թարգի, ես զվյոզդ չեմ։

Խոնարհվել և հպարտացել եմ տեսակովդ, սովորել եմ և պարծեցել, բայց չեմ սովորել ապրել առանց քեզ, առանց Հայկո Երևանում․․․»։

Понравилась статья? Поделиться с друзьями: