Ինքը իշխանությունն վերցնելու միշտ կարճ ճանապարհ է նախընտրում ու հիմնականում առանց ժողովրդի

Անդրանիկ Քոչարյան․ աշխարհում չկան չպարտվող բանակներ, ուղղակի կան պետություններ, որոնք հաղթելուց հետո փորձում են պահել, իսկ պատվողը միշտ էլ ռևանշի է ձգտում։ Տարիներ վնասեցինք մեր պետականությանը, վնասելով բանակին։ Տարատեսակ ձևերով դա տեղի ունեցավ։

Սակայն անկումային տրամադրության մեջ մնալը՝ սխալ է։ Մեր այսօրվա անհաջողություններից մեկը անտարբերության դրսևորումներն էին, իհարկե դա զինվորներին չի վերաբերում։ Հիմա Վ․ Մ․-ն ուզում է ամեն գնով անցնի իշխանությունը իրեն։ Ինքը միակամությանը դեմ է։

90-ականներին նույնակերպ եղավ, և նրան հենց դրա համար պաշտոն տվեցին։ Ինքը իշխանությունն վերցնելու միշտ կարճ ճանապարհ է նախընտրում ու հիմնականում առանց ժողովրդի։ Բանակի մատակարարը՝ ժողովուրդն է։ Հիմա առաջարկվում է ընտրություններ, որի միջոցով կվերականգնվի հավասարակշռությունը։

Հենց դրա համար էլ քվեի կարիք կա ու նաև իշխանությունն է ուզում իմանալ, կա՞ էդ մանդատը, որն տվել է ժողովուրդը։ Օպոզիցիան փակուղի է տանում ու հրաժարվում։

Понравилась статья? Поделиться с друзьями: