Ինքնաuպան է եղել Իսահակյան գյուղի անասնաբույժը․ այս գյուղում սիբիրյան խոց է տարածված

Եթե մինչ երեկ խոսվում էր Գեղարքունիքի մի քանի շրջաններում սիրբիրյան խոց տարածվելու, մարդկանց վարակվելու և այդ ամենի տարածումը կանխարգելելու մասին, ապա երեկվանից հետո նման խոսակցություններ են տարածվում նաև Իսահակյան համայքնի մասին։

Հայտնի է դարձել, որ համայքում ևս տարածված են անասունների անկման դեպքեր։ Անկել են տասներկու գլուխ անասուն՝ վեցը՝ խոշոր, վեցը՝ մանր եղջերավորներ։

Այստեղ ևս անասունների հիվանդությանը զուգահեռ վարակվել են նաև մարդիկ։ Սիբիրյան խոցի ախտանիշենորվ հիվանդանոց են փոխադրվել յոթ գյուղացի։

Գյուղացիների մոտ հաստատվել են ախտանշանները և հիվանդությունը։ Հիվանդանոց տեղափոխված մարդկանցից հինգը տղամարդիկ են, երկուսը՝ կանայք։ Հայտնի է դարձել նաև, որ ինքնաuպանության է դիմել համայնքի անասնաբույժը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան։ Անասնաբույժը կшխվել է գոմում՝ թելով։ Նա տարիքով մարդ է եղել։ Այժմ տարվում է հետաքննություն՝ պարզելու համար, թե այս դեպքը որքանով է կապված գյուղում տարածված հիվանդության հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: