«Ինքներս էլ չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում ճանապարհին.» Սիրուշոն խոստանում է հնարավորինս լուսաբանել

Սիրուշոն իր սոցհարթակային իր էջում տեղեկացրել է, որ պետք է Լեհաստան գնան հենց լեհական կողմի հրավերով: Այնտեղ նախատեսվում է երաժշտական փառատոն անցկացնել, որին մասնակցելու հրավեր է ստացել նաև Սիրուշոն:

Սիրուշոն տեղեկացնում է, որ լեհական կողմն ամեն ինչ արել է, որ իրենք կարողանան այնտեղ գտնվել փառատոնի ժամանակ, ուստի նրանք արդեն ճանապարհ են ընկել: Երգչուհին խոստանում է հնարավորինս լուսաբանել ուղևորության և փառատոնի ընթացքը:

Նա գրել է, որ ամեն ինչ դեռևս շատ անորոշ է, միայն հայտնի է, որ սովորաբար չորսժամյա ուղևորությունն այս դեպքում տասնյոթ ժամ է տևելու: Երգչուհին հրապարակումն ավարտել է՝ հույս հայտնելով, որ ամեն ինչ բարեհաջող ընթացք կունենա:

Նա տեղեկացրել է, որ սպասվելիք փառատոնը լեհական միջավայրում խիստ կարևորվում է. այն տեղի ամենակարևոր երաժշտական միջոցառումն է համարվում:

Երգչուհու հրապարակման ներքո նրա գործունեությամբ հետաքրքրվող օգտատերերը նրան բարի ճանապարհ ու հաջողություններ են մաղթել:

Այսօր պետք է մեկնենք Լեհաստան, որտեղ հրավիրված եմ մանակցելու միջազգային երաժշտական փառատոնի: Այս շրջանում դա անհավանական…

Опубликовано Sirusho Вторник, 25 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: