Լուիզա Ներսիսյանը այն դերասանուհիներից է, ով անչափ սիրված է և մեծ հետաքրքրություն է առաջացնում․ ինտրիգային է, զգացմունքային և պրոֆեսիոնալ իր գործում։
Բացի նրանից, որ էկրաններին երևում է հրաշալիորեն կերտած դերերով, նաև փայլում է թատրոնի բեմում և արժանանում հոտնկայս ծափահարությունների։
Լուիզան հրաշալ հաղորդավար է նաև։ Դերասանուհին պահանջված է և նրա մասնակցությամբ հարցազրույցները, հաղորդումներն ու ֆիլմերը ամենադիտվածներից են։
Նա խոսելով մայրիկի մասին՝ շատ անգամ է հայտնել իրենց կապվածության մասին։ Դերասանուհին հազվադեպ է խոսում հայրիկի մասին։ «Կար ժամանակ միասին չապրեցինք։ Այդ շրջանում բիզնեսը հանցանք էր, հայրս բիզնեսի մարդ էր։
Իշխանությունները մտածում էին հանցագործ է։ Իմ ներսում կար բացասական վերաբերմունք, բայց նա դրական մարդ էր, նրա հետ հարմարավետ էր։ Ինչպե՞ս կարող էր այդ մարդը հանցագործ լինել»,-ասել էր դերասանուհին հարցազրույցներից մեկում։ Մի առիթով էլ նշել էր, որ հոր և Հրանտի միջև նմանություններ կան, սակայն իր պնդմամբ՝ երբեք ամուսնու մեջ հորը չի փնտրել։