Իսկական բում է առաջացրել Զոյա Բարագմանյանի հոլովակը

Իսկական բում է առաջացրել Զոյա Բարագմանյանի հոլովակը։ Երկու օրում հավաքել է 227977 դիտում։ Զոյան սփյուռքահայ է։ Պրոդյուսերն է Զոյայի Գեորգ Սարկիսը, ռեժիսորն է Հրայր Ժաքվեսը։ Տեքստը գրել է Արման Անտոնյանը, գործիքավորումը արել է Արտ Ավետիսյանը։ Կլարնետը նվագում է Արթուր Պետրոսյանը։

Հոլովակը սյուժետային գիծ ունի, որտեղ բարդ ձևավորված հարաբերություններն են։ Գեղեցիկ կադրեր են ստացել անձրևի տակ ամենավերջում։ Զոյայի հոլովակները հավաքում են շատ դիտումներ քանզի  հետաքրքրություն է առաջացրել նրա կերպարը։ Զոյայի «օտարություն տեսահոլովակը» հավաքել է մեկ ու կես միլիոն դիտում, որը ևս շատ մեծ ցուցանիշ է։

Լիբանանահայ երգչուհիները բավականին ակտիվ են վերջերս հենց հայկական արվեստում։ Կարծես միավորում են երկու երաժշտական մտածողություններ։ Լսելի են Լիբանանահայ մելիզմները, լսելի են նաև հայկականները։ Այս հոլովակը երևի ֆոլովերների սրտով է եղել, քանզի երկու օրվա համար հավաքած արդյունքը հրաշալի է։

Վերջին շրջանում սիրային հոլովակները քչացած էին, սա թարմություն էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: