Սիրված ու տաղանդավոր արտիստ Արամը վերադարձել է ակտիվ գործուներության: Իր սոցհարթակում երգիչը բավականին նորությունների մասին է տեղեկացնում՝ զուգահեռ լուսանկարներ հանրայնացնելով:
Նա մի ուշագրավ լուսանկար է հանրայնացրել՝ հարցում անելով, թե արդյոք իր հետևորդները եղել են Կողես գյուղում: Լուսանկարը հենց այդ գյուղի կանգառում է արված: Երգիչը չի կարողացել անտարբեր անցնել կանգառի կրեատիվ դիզայներական լուծման կողքով:
Պարզվել է, որ երգչի հետևորդներից էլ մարդիկ կան, ովքեր եղել են Կողեսում և լուսանկարվել են գեղեցիկ ու գունագեղ կանգառում՝ նույն այն դիրքում, որով որ նկարվել է Արամը: Երգչի հետևորդներն էլ իրենց հերթին երգչի հրապարակման ներքո՝ մեկնաբանությունների բաժնում, տեղադրել են իրենց լուսանկարները Կողեսի կանգառից:
Կողեսը գտնվում է Լոռու մարզում: Արամի էջի հետևորդներից մեկը մեկնաբանություններում տեղեկացրել է, որ համայնքների նմանատիպ գունագեղ դիզայնով զբաղվում է Բլումինգ Արմենիա կազմակերպությունը՝ ծաղկեցնելով հայկական գյուղերը:
Կողեսի կանգառի դիզայներական լուծման հեղինակը Ռոբերտ Նիկողոսյանն է եղել: