Իսրայելում սկսվել է կորոնավիրուսի պատվաստումը

Իսրայելյան «Հադաս» ԲԿ-ում առաջին անգամ աշխարհում սկսվել է կորոնավիրուսյան ախտի բուժումը պատվաստման միջոցով։ Իրականացվում է քովիդային ախտի դեմ պասիվ պատվաստում, այսինքն հիվանդներին ներարկում են IgG դասի հակամարմիններ։ Պասիվ պատվաստումն իրենից ներկայացնում է պատրաստի հակամարմինների ներարկում։

Այդ հակամարմիններն ստացվում են կորոնավիրուսյան ախտով հիվանդացած և առողջացած հիվանդների արյան պլազմայից։ Ակտիվ պատվաստման դեպքում մարդուն ներարկվում է թուլացած բակտերիա և օրգանիզմն ինքնուրույն է ստեղծում այդ հակամարմինները։

Առաջին անգամ հակամարմինները երիտասարդ կնոջ կյանքն են փրկել։ Նա ուղեկցող հիվանդություններ է ունեցել և ծայրահեղ ծանր վիճակում է եղել։ Հակամարմինների ներարկումից հետո, բարեբախտաբար, նրա վիճակը կայունացել է։

Նշենք՝ իսրայելցի բժշկական կազմը շուտվանից է լծվել այս գործին։ Արդեն երկու ամիս է՝ իսրայելցիները հավաքագրում են առողջացածների պլազման՝ մյուսներին փրկելու համար։ Դա իրապես անչափ հրաշալի հայտնագործություն է, որը կարող է մարդկային բազում կյանքեր փրկել։

Понравилась статья? Поделиться с друзьями: