Իտալական անչափ համեղ թխվածքաբլիթներ. պատրաստման հեշտ ու հարմար տարբերակ

Իտալական այս չքնաղահամ թխվածքաբլիթները ստանալու համար հարկավոր է հետևել ստորև նկարագրվող գործողությունների քայլաշարին:

Միջուկային մասսայի ստացման համար անհրաժեշտ է հետևյալ մթերքների շարքը.

Նախապես ստացված բիսկվիտը կամ խանութից գնված այլ թխվածքաբլիթ բլենդերով մանրատում ենք մինչ փշրանքների վերածվելը:

Հետո մանրատում ենք ընդեղենը. այս դեպքում նախընտրելի է գետնանուշը: Փոշիացած ընդեղենը ևս ավելացնում ենք բիսկվիտային փշրանքների վրա:

Այս փշրանքների վրա լցնում ենք բալային եփուկ կամ պարզապես բալի մուրաբա, կոնֆիտյուր, կակաոյի փոշի, ապա նաև ռոմ: Եթե ալկոհոլային հավելումից ցանկանում եք խուսափել, ապա կարելի է պարզապես բալի եփուկն ավելի շատ ավելացնել:

Ստացված մասսան ցելաֆոնապատում ենք ու թողնում սառնարանում՝ կայունանալու համար:

Շաքարափոշին կարագի, մեկ ամբողջական հավկիթի ու մեկ դեղնուցի հետ միավորելուց հետո ալյուր ենք լցնում նշված քանակությամբ: Այս խմորանման մասսան ևս ուղարկում ենք սառնարան:

Մինչ խմորին անցնելը, շաքարափոշով ու սպիտակուցով ստանալ սպիտակավուն զանգված:

Խմորը բացել հենց պերգամենտային թղթի վրա: Կողքերը հեռացնելով ստանալ ուղղանկյունաձև մակերես: Սրա վրա տարածել նախօրորք ստացված միջուկային մասը:

Մեջտեղում տեղավորել գլանաձև միջուկը, թղթի օգնությամբ խմորի կողքերը վրա բերել:

Ապա պատել բեզեանման մասսայով, ձևավորել բալային օշարակով:

Կտրատելուց հետո թխել:

Понравилась статья? Поделиться с друзьями: