Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Իտալիայում, այս օրերին ակտիվորեն համահայկական հավաքներ են ընթանում, որի նպատակն է հայոց մտահոգության միակ խնդրի՝ խաղաղության վերահաստատման մասին հանրահռչակելը:
Իտալական համահայկական ցույցերին միացել է Իտալիայի ականավոր ու ամենահայտնի քաղաքական գործիչներից մեկը՝ Մատտեո Սալվինին, ով Լեգայի առաջնորդն է: Նա իր ներկայությամբ և խոսքով սատարել է համահայկական պայքարին:
Մատտեո Սալվինին, իր սոցհարթակում հանրայնացնելով կադրեր ցույցերից և արցախյան իրադարձություններից՝ գրել է, որ ինքն իր աջակցությունն է բերում գոյաբանական պայքար մղող հայերին: Նա կոչ է արել Եվրամիությանը աջակցել Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության կրողներին:
Նա իր հրապարակման մեջ տեղեկացրել է, որ հայերը մեկ անգամ արդեն տուժել են ցեղшuպшնnւթյունից, իսկ հիմա պարզապես անթույլատրելի է դրա կրկնությունը:
Հռոմում անցկացված այսօրվա ցույցերի ժամանակ խոսել են իտալացի տասնյակից ավելի օրենսդիրներ՝ դատապարտելով հայերի դեմ ադրբեջանա-թուրքական կողմի նախաձեռնած шգրեuիան: Նրանք անհապաղ խաղաղության կոչ են արել:
Non dobbiamo dimenticare la sofferenza e la distruzione che sta vivendo un popolo a noi vicino e di cui si parla…
Опубликовано Matteo Salvini Вторник, 13 октября 2020 г.