Իրանական լրատվակայքերում տարածվում են Ալիևի ծաղրանկարները, որոնք անչափ նրբանկատորեն ցույց են տալիս երկու երկրների իրական հարաբերությունները

Ինչպես հյատնի է, Իրան — Ադրբեջան հարաբերությունները լարված են և բարձրացած քննարկումների ալիքը իրանցի ծաղրանկարիչներին ստիպել է իրենց կարծիքն այդ ամենի վերաբերյալ կամ որոշակի հարցերի պատասխանների այլաբանական մոտեցումը ցուցաբերել ծաղրանկարի միջոցով։

Առհասարակ, հանրությունը ծանր իրավիճակներում երբեմն կարողանում է հումորի կամ ծաղրի միջոցով որոշակի եզրահանգումներ մատուցել միմյանց։ Եվ ահա, այդ  ծաղրանկարներում  արծարծված են վերջին օրերին Իրան — Ադրբեջան երկրների միջև առկա ոչ դրական հարաբերությունները։

Իրանական մեդիա հարթակում, սոցկայքերում, անգամ թերթերում ու լրագրերում  ակտիվորեն տարածվում են Իլհամ Ալիևի ծաղրանկարնները, որոնք ոչ պակաս ակտիվությամբ քննարկում ու մեկնաբանում են օգտատերերը։

Այս ծաղրանկարների վրա մանրակրկիտ աշխատանք են տարել նկարիչները, որտեղ Ադրբեջան-Թուրքիա և Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների էությունը շատ նրբանկատորեն է ընդգծված։

Լուսանկարներից ամենաքննարկվածները և ուշագրավը ներկայացնում ենք նյութին կից։ Եվ, այո՛, ճիշտ է այն տեսակետը, որ հումորով ասված յուրաքանչյուր բան  իրական է և ճիշտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: