Իրենց մոտ առկա են ավելի շատ գերիներ, քան մեզ հանձնեցին․ Ա․ Բեգլարյան

Ա․ Բեգլարյան․ վերջնականորեն չեմ կարող նշել նոր գերիներ են այդ վիդիոյի մեջ, թե ոչ, բայց հավանականությունը մեծ է, որ վիդիոյի մեջի եղածները իրենք են։ Այն տեղեկությունները ունեմ, որ մոտավոր Խծաբերդի կողմերում 60հոգանոց ստորաբաժանումից լուր չկա ու ինչ է կատարվել հստակեցված չէ։

Հաշվի առնելով առկա տեսանյութը ու կապի չլինելու ֆակտորը, դեռևս հաստատակամորեն ասել չենք կարող։ Իմ ուսումնասիրություններով միայն ադրբեջանական աղբյուրներից է 160թիվը հնչեցնում, իսկ մենք մոտավոր 60թվի մասին ենք խոսում, եթե կոնկրետ այդ դեպքի մասին է խոսքը։

Բայց իրենք գուցե իրոք ունեն այդքան գերի, որոնց մի մասին էին թաքցրե։ Իրենք ուղիղ չեն ասում,թե  160ն էլ Խծաբերդի մասին է խոսքը։ Իրենց մոտ առկա են ավելի շատ գերիներ, քան մեզ հանձնեցին։

Տեսանյութերի հիման վրա ապացույցներով, իրար փոխանցելով ու այլ տեղեր փոխանցելով, փորձում են լուծումների հենք ստեղծել։ Հիմնականումորեն, այս հիմքերը արդարացված են։

Понравилась статья? Поделиться с друзьями: