Ի հեճուկս վազգենմանուկյանների էս պատերազմն էլ ենք հաղթելու

Առավոտյան Վազգեն Մանուկյանի անունից հայտարարություն հանրայնացվեց, որտեղ նա պահանջում էր, որ ներկայիս կառավարությունը հրաժարական տա՝ իշխանությունները հանձնելով բանակին: Այս հայտարարությունը մեծ աղմուկի և տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց:

Այն նույնիսկ դուրս եկավ հանրապետության տարածքից՝ գրավելով նաև ադրբեջանական մամուլի գլխավոր էջերը և դառնալով տեղի հասարակության հրճվանքի և քննարկման թեմա: Ադրբեջանական մամուլով գրեցին, որ Հայաստանում սկսվել են ներքին խմորումներ՝ վարչապետի հրաժարականի պահանջով:

Այս առիթով ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամներից Գարեգին Միսկարյանը գրում է.

«Ուզում եք հավատացեք, ուզում եք` չէ, բայց ի հեճուկս վազգենմանուկյանների էս պատերազմն էլ ենք հաղթելու, ու էս հաղթանակը սկիզբ է դնելու նոր միացյալ, իրական, ինքնիշխան Հայաստանի։ Սա երազանք չի, այլ չոր հաշվարկ, ժամ առ ժամ կերտվող իրականություն։

Շարունակում ենք յուրաքանչյուրս մեր տեղում անել առավելագույնը այդ հաղթանակը օր առաջ կերտելու, տարածաշրջանում խաղաղության երաշխավոր դառնալու համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: