Ի վերջո՝ ի՞նչ էր թափվում երկնքից. տրվել են պաշտոնական պարզաբանումներ

Այսօր ակտուալ ու քննարկվող մի նոր թեմա հայտնվեց համացանցային տիրույթում: Առիթը տեսանյութն էր, որտեղ երևում էր, թե ինչպես է երևանյան երկնքում ուղղաթիռ շրջում ու ինչ-որ բան շաղ տալիս ներքև:

Այս տեսանյութն անմիջապես սկսեց տարածում գտնել տարբեր օգտատերերի կիսումների հաշվին, իսկ մեկնաբանությունները տարատեսակ էին ու ֆանտաստիկ:

Շատերը միֆային պատկերացումներով պատմություններ էին հյուսել այս իրողության շուրջ: ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանը դարձյալ սոցցանցային հարթակում օրվա վերջում որոշակի պարզաբանումներ ներկայացրեց իրողության շուրջ՝ իր զարմանքն արտահայտելով այն մարդկանց հասցեին, ովքեր ամեն կերպ փորձում են մոլորեցնել մարդկանց:

Ա. Սարգսյանը հայտարարել է, որ տեսանյութն ամենևին էլ այս տարվա չէ: Այն նախորդ տարվա նկարահանում է, այն սանավիացիայի ուղղաթիռը չէ, ինչպես նշվել էր բազմաթիվ հրապարակումների մեջ:

Ուղղաթիռից թափվողը վարդի թերթիկներ են եղել, իսկ այդ հարցով այլևս սկսել են զբաղվել իրավապահ մարմինները՝ հասկանալու համար, թե որն է այսօրինակ մոլորեցնող հրապարակումներ անելու իմաստն ու նպատակը:

Es ays tesanyuti patasxann em spasum

Опубликовано Zara Ghazarian Среда, 27 мая 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: