Լադանիվան ընդամենը մի քանի քավերով դարձավ բավականին դիտվող ու սիրված մեր շուկայում շոուբիզնեսյան։ Ինքը լինելով սփյուռքահայ, չի կարողացել չսիրահարվել հայկական մելիզմներին, երգերին ու որոշել է, որ իր արվեստը կառուցելու է հենց հայկական երգերի հիման վրա։
Ուրախություն ու անհոգություն էր հորդում Լադանիվայից, սակայն այս պահին, երբ դրամատիկ են իրադարձությունները, դրամատիկ է նաև Լադանիվայի նոր հոլովակը, որը կոչվում է «Օրոր»։ Տեքստն ու բառերը գրել է Լադանիվան, գործիքավորումը արել է Ալեքսիս Յուսլան։ Միքսը արել է Փիլ Սպռեդը։
Հատուկ շնորհակալություն է Լադանիվան հայտնել իր ընկերներին՝ Արթուրին, Անտոն Ռուզին Սիմոն Լեմարչանդին, Նինոն Թոմասին։ Հոլովակում Լադանիվան սպորտային հագուստով է, ջարդված մեքենաների մոտ։
Նա նաև ռեփ է կարդում ու ռեփի միջոցով է իր բողոքն արտահայտում առ աշխարհ, որը լուռ ու մունջային դրսևորում ունեցավ այս ողջ ընթացքում։ Երգն էլ, հոլովակն էլ ազդեցիկ են իր մեսսինջներով