Լավագույն նվերը հերոսի որդուն. իրականացել է փոքրիկ Նարեկի երազանքը

Թագուհի Օհանյանը, ով այս օրերին ակտիվորեն զբաղվում է թիկունքային ամրության հարցերով, ուշադրության կենտրոնում է պահում նաև արցախցի բալիկների հոգսերը: Իսկ դրա համար նրան աջակցում են բազմաթիվ նվիրատուներ:

Նա բազմաթիվ նվիրատուների օգնությամբ այցելում է արցախցի բալիկներին, զրուցում նրանց հետ, իմանում նրանց ցանկությունների ու երազանքների մասին, հետո ջանքեր գործադրում՝ այդ ցանկություններն ու երազանքներն իրագործելու համար:

Թագուհին հատկապես տպավորվել է փոքրիկ Նարեկի հետ հանդիպումից: Նարեկը շատ տխուր է եղել:

Նարեկի հայրը մեր այն հերոսներից է, ով հող հայրենիի համար անմահացել է՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայոց պատմության մեջ:

Թագուհու հետ զրույցի ժամանակ Նարեկը ասել է, որ երազում է փոքրիկ շունիկ ունենալ: Թագուհին կարողացել է ձեռք բերել մի գեղեցիկ, փոքրիկ շունիկ, որն էլ տարել է՝ նվիրելու Նարեկին:

Իսկ թե ինչպիսի արձագանք է տվել փոքրիկ Նարեկը՝ գեղեցիկ շունիկին տեսնելիս, կարող եք դիտել վարը կցված տեսանյութում:Լավագույն նվերը հերոսի որդուն. իրականացել է փոքրիկ Նարեկի երազանքը

Понравилась статья? Поделиться с друзьями: