Ֆրանսիական Ստրասբուրգ հայտնի տարածաշրջանում քաղաքային իշխանությունների ընտրության վերջնական փուլն է անցկացվել, որի արդյունքում քաղաքապետ է ընտրվել հայազգի Ժաննա Բարսեղյանը:
Ընտրություններն ընթացել են երկփուլանի: Առաջին փուլում ընտրությունների մասնակցության մակարդակը, համավարակով պայմանավորված, բավականին ցածր է եղել, սակայն ձայների մեծամասնությամբ երկրորդ փուլ են անցել երկու թեկնածուներ՝ Ժաննա Բարսեղյանն ու Ալյոնա Ֆոնտանելան:
Ընդ որում, Ժ. Բարսեղյանն իր ցուցանիշներով գրեթե կրկնապատիկ առաջ է եղել իր մրցակցից: Նշենք, որ Ժ. Բարսեղյանը քառասուն տարեկան է:
Նա բնապահպանական իրավաբան է ու ակտիվորեն մասնակցել է մի շարք բնապահպանական կարևոր միջոցառումների ու ծրագրերի:
Արդեն չորս տարի է, ինչ Ժ. Բարսեղյանը, լինելով քաղաքային խորհրդի անդամ, ակտիվորեն քաղաքական գործունեությամբ է զբաղվում:
Նա սերտ կապի ու համագործակցության մեջ է հայաստանյան իր բնապահպան գործընկերների հետ, ինչի շնորհիվ էլ տարաբնույթ բնապահպանական ծրագրեր են իրականացվել նաև Հայաստանում:
Այսպիսով՝ ֆրանսիական հայտնի քաղաքն այլևս ունի նորընտիր հայուհի քաղաքապետ: