Այսօր մեծանուն հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Նա կդառնար 96 տարեկան։ Տաղանդաշատ Ազնավուրը՝ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ծնվել է Փարիզում՝ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում, որոնք Հունաստանից գաղթել էին Փարիզ՝ ընտանիքով հաստատվելու։
Կոստանդնուպոլսում ծանոթանալուց հետո, Ազնավուրի ծնոները հաստատվել են նախ Հունաստանում, որտեղ էլ ծնվել է Շառլի քույրը՝ Աիդան։ Փարիզում Միշան նախ ռեստորան է հիմնում, ապա՝ սրճարան, որտեղ էլ փոքրիկ Շառլը մեծանում է արվեստի ոլորտի լավագույն ներկայացուցիչների հետ։
Ավելի ուշ նա իր առաջին քայլերն է արել հենց հայրիկի ռեստորանում՝ երգելով այցելուների համար։
Ազնավուրն իրական լեգենդ է բոլոր հայերի համար․ նա, ապրելով հեռու, մշտապես իր ժողովրդի կողքին է եղել ամենաբարդ պահերին։ Անգամ հայերենով երգեր է երգել ու ձայնագրել։ 1995թվականից Ազնավուրը Հայաստանը ներկայացրել է միջազգային ատյաններում՝ դիվանագիտական աշխատանք կատարելով։
2009ի մայիսից եղել է Շվեյցարիայում հայաստանյան դեսպան և Ժնևյան ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան ներկայացուցիչ։ Վախճանվել է 2018ի հոկտեմբերի 1ին՝ ֆրանսիական իր տանը։