Լեդի Գագայի նոր տեսահոլովակը մեծ իրարանցում է առաջ բերել. այն հայկական մոտիվներ ունի

Ընդամենը մի քանի ժամ առաջ յութուբյան տիրույթում հայտնված տեսահոլովակն արդեն հասցրել է մեծ արձագանք ստանալ. այն արդեն իսկ միլիոնավոր դիտումների և վաթսուն հազարից ավելի մեկնաբանությունների է արժանացել:

Խոսքը Լեդի Գագայի նոր՝ «911» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն է, որը կառուցված է փարաջանովյան ոճով ու թեմատիկայով:

Տեսահոլովակի ռեժիսորը ազգությամբ հնդիկ Թարսեմ Սինգհն է, ով դեռ մանկուց սիրել ու հետաքրքրվել է Փարաջանովի արվեստով:

Լեդի Գագան իր շնորհակալական խոսքն է ուղղել ռեժիսորին, որ նա կարողացել է իրականություն դարձնել արդեն քսանհինգ տարի խմորվող իր մոտորումներն ու հույզերը: Տեսահոլովակն ու երգը մարդկային հոգու, ներքին ապրումների մասին է:

Տեսահոլովակում երևացող դեկորների դիզայներական լուծումների վրա աշխատել է նաև ազգությամբ հայ դիզայներ, արվեստաբան Կարինե Հակոբյանը, ով ապրում է Լոնդոնում: Տեսահոլովակի գունային ու պատկերային լուծումները մեծ հետաքրքրություն են առաջ բերել:

Լ. Գագայի նոր, անչափ հետաքրքիր տեսահոլովակը կարող եք դիտել վարը:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: